Գագիկ Ծառուկյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց. նյութերի մի մասը փոստից դատարան չէին հասել |armtimes.com|
13:18 - 02 հուլիսի, 2020

Գագիկ Ծառուկյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց. նյութերի մի մասը փոստից դատարան չէին հասել |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունն այսօր հետաձգվեց:

Լրագրողների հետ զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է փոխանցվել եւ դատարան դեռ չէր հասել, քանի որ նիստը կարճ ժամկետում էր նշանակվել. «Ուստի հնարավոր չէր այս պահին նիստը շարունակել, որեւէ քննություն, ըստ էության, տեղի չունեցավ»: Բողոքներին ծանոթ չէր նաեւ մեղադրող կողմը. ըստ պաշտպանների՝ դրանք դուրս են եկել փոստից, սակայն նրանց դեռ չէին հասել:

Պաշտպանները հերթական անգամ պնդեցին, որ առկա չէ հիմնավոր կասկածը, որ Գագիկ Ծառուկյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները, ըստ նրանց՝ դրա վերաբերյալ բավարար փաստեր չկան: Լրագրողի դիտարկմանը, որ դատարանն է, գործի նյութերից ելնելով, արձանագրել դրա առկայությունը, պաշտպանն ասաց. «Դա դատարանի գնահատականն է, դրա համար կա վերադաս ատյան, որը իր գնահատականը կտա»:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատարանի որոշման մեջ ուղիղ արձանագրված է, որ չկա որեւէ փաստական տվյալ, որը կվկայի, որ Ծառուկյանը որեւէ մեկին կաշառք է տվել, եւ եթե անձամբ անելու տվյալ չկա, ապա պետք է որեւէ մեկին հանձնարարի, տեղյակ լինի, բայց փաստական տվյալներով նույնիսկ այդ հանգամանքը չի հաստատվում. «Մենք պնդում էինք, որ մինչ կալանավորման միջնորդությունը առերեսում կատարվի այն անձի հետ, որի ցուցմունքը հիմք էր հանդիսացել հիմնավոր կասկածի համար, չկատարվեց, դրանից հետո կատարվեց, եւ եւս մեկ անգամ հաստատվեց, որ Ծառուկյանը որեւէ մեկին չի ասել, որ կաշառք տան, չի իմացել դրա մասին, ընդամենը այդ անձին ասել է, որ ընտրությունների համար անհրաժեշտ ծախսերի համար դիմի գրասենյակ, նա էլ դիմել է, եւ մնացած պրոցեսները չեն կարող կապել Ծառուկյանի հետ, ասում են՝ Վարդենիսում ինչ-որ անձինք կաշառք են ստացել, մինչ այս էլ են ընտրակաշառքի դեպքեր եղել, ո՞ր կուսակցության ղեկավարին են դրա համար մեղադրանք առաջադրել»,- ասաց նա: Ըստ պաշտպանի՝ այդ ենթադրական բնույթի ցուցմունքը, որ դրվել էր նախապես, առերեսումից հետո հերքվեց:

Հարցին՝ 10.000-ական դրամները մտնո՞ւմ են բնականոն ծախսերի մեջ, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Ծառուկյանը որեւէ մեկին նման հանձնարարություն չի տվել, առաջարկ չի արել, կաշառքի մասին խոսակցություն չի եղել»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել