Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստման եւ տեղադրման համար 60 միլիոն դրամ կհատկացվի |armtimes.com|
14:19 - 02 հուլիսի, 2020

Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստման եւ տեղադրման համար 60 միլիոն դրամ կհատկացվի |armtimes.com|

armtimes.com: Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստման եւ տեղադրման համար 60 միլիոն դրամ կհատկացվի։ Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում։ 

Կառավարությունը հավանություն տվեց՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկությանը, որով բյուջեում վերաբաշխում կկատարվի եւ ավելի քան 1.9 միլիարդ դրամ կհատկացվի կապիտալ տարբեր ծախսերի:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան՝ նշելով. «Սույն նախագծով առաջարկվում է, որ շինարարական աշխատանքներ կիրականացվեն 7 քոլեջում, 10 ավագ դպրոցների արդիականացմանը գումարներ կհատկացվեն, տանիքի կամ սանհանգույցի, ինժեներական կոմունիկացիաների, շինարարական էլեմենտների նորոգման աշխատանքների համար: 4 ավագ դպրոցի մասնակի եւ ընթացիկ նորոգում տեղի կունենա: 30 հիմնական եւ միջնակարգ դպրոցի շենքային պայմանների բարելավման աշխատանքներ տեղի կունենան, այդ թվում՝ թեքահարթակների կառուցում, սանհանգույցների հարմարեցում, աջակցման սենյակների կառուցում, մեկ դպրոցի վերակառուցում, մասնագիտական մեկ դպրոցի վերակառուցում, մեկ թանգարանում կիրականացվեն աշխատանքներ, մասնավորապես՝ «Պատմության թանգարան» ՊՈԱԿ-ում կիրականացվեն ջեռուցման, օդափոխման եւ հովացման համակարգի տեղադրման աշխատանքներ»։

Բացի այդ ննախարարը նշեց, որ կվերանորոգվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կաթսայատունը, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում շինարարական տարբեր աշխատանքներ կիրականացվեն: Նախագծման 5 աշխատանքներ կիրականացվեն, որոնք մշակույթի ոլորտին են վերաբերում:

«Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստումը եւ տեղադրումն իրականացնելու համար 60 միլիոն դրամ կհատկացվի Երեւանի քաղաքապետարանին ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը»,- ասաց Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել