Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու․ Թորոսյան |armtimes.com|
14:52 - 02 հուլիսի, 2020

Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու․ Թորոսյան |armtimes.com|

armtimes.com: Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու: Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բացառությամբ այն 12-ի, որ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում են, մենք եւս 2 խոշոր օբյեկտ ունենք Համաշխարհային բանկի շրջանակներում կառուցվելիք: Դրանցից առաջինի՝ Մարտունու ԲԿ-ի շինարարությունը կսկսվի մոտ օրերս: Շուտով կհայտարարվի նաեւ Վայոց Ձորի ԲԿ-ի ամբողջական կառուցման մրցույթը: Այս երկուսը ամբողջությամբ զրոյից են կառուցվելու եւ համապատասխանելու են միջազգային բոլոր չափանիշներին»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ եւս մեկ հրատապ շինարարություն հնարավորություն կունենան շուտով անելու. «Սպասում ենք Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից համաձայնագրի կնքմանը: Կորոնավիրուսով պայմանավորված Վանաձորում կառուցելու ենք նոր իֆեկցիոն հիվանդանոց: Վանաձորի ԲԿ հին շենքը ոչ հնարավոր էր վերանորոգել, ոչ էլ համապատասխանում էր պայմաններին»։

Թորոսյանն ընդգծեց՝ այս ամբողջն անելուց հետո պրակտիկորեն չեն ունենալու որեւէ բժշկական հիմնարկ ամբողջ ՀՀ տարածքում, որը կարիք կունենա էական ներդրման կամ կապիտալ վերանորոգման: Նա հավելեց, որ այս ամենը կտեւի 2-3 տարի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել