Այսօր անցկացվեց օտար լեզվի քննությունը․ ոչ մի դիմորդ ետ չի վերադարձել՝ ջերմություն ունենալու պատճառով |armtimes.com|
16:05 - 02 հուլիսի, 2020

Այսօր անցկացվեց օտար լեզվի քննությունը․ ոչ մի դիմորդ ետ չի վերադարձել՝ ջերմություն ունենալու պատճառով |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում այսօր անցկացվել է միասնական առաջին քննությանը, այն օտար լեզուներից էր՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ իտալերեն։

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը  տեղեկացրեց, որ չնայած համավարակով պայմանավորված մեծ լարվածությանը՝ ամեն ինչ նորմալ հունով է ընթացել։ Բոլորին նախապես ստուգել են, ոչ մի դիմորդ ետ չի վերադարձել՝ ջերմություն ունենալու պատճառով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քննակենտրոն մուտք գործելիս դիմորդները ջերմաչափվելու են, հնարավոր է մինչեւ 2-3 անգամ, որպեսզի ջերմության առկայության դեպքում համոզվեն՝ դա վիրուսի՞, թե արեւի տակ կանգնելու հետեւանք է։ Եթե արդյունքում միեւնույն է այն բարձր լիներ, տվյալ անձն այս տարի չէր մասնակցելու քննությանը։

Գրիգորյանը հավելեց՝ բոլոր դիմորդներն իրենց դիմակներով եկել են, այն հանել եւ տեղում նորն են ստացել, տարածքն էլ ախտահանվել է։ Ընթացքում մի քանի ծնող ցանկապատից ներս է մտել եւ էկրանից հետեւել ընթացքին։

Օտար լեզուներից այս քննության ընթացքում որեւէ կենտրոնից ահազանգ չի եղել թեստում վրիպակներ լինելու հետ կապված, ինչը, մամուլի քարտուղարի պնդմամբ, ամեն տարի լինում էր։ Քննության ընթացքում, ըստ նրա, թեստի հեղինակը մասնագետների հետ նստած սպասում է զանգերի, որպեսզի վրիպակներ լինելու դեպքում՝ իրենց հետ կապվեն, սակայն ահազանգ չի եղել թեստերի ոչ մի տարբերակի վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել