Այսօր հրաժարական է ներկայացրել Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը։ Մինչ այդ հայտարարվել էր, որ նախագահ Էմմանուել Մակրոնը պետք է կառավարության կազմի փոփոխություններ իրականացնի։

Ելիսեյան պալատի հայտարարության մեջ նշվում է, որ Ֆիլիպը կշարունակի իրականացնել վարչապետի լիազորությունները մինչև  նոր կառավարության կազմավորումը։

 

Աղբյուրը՝ telegraph.co.uk:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի