Առաջիկա օրերին չվերթներ են սպասվում Ռուսաստանից եւ Բելառուսից. Քաղավիացիան մանրամասնում է
12:39 - 03 հուլիսի, 2020

Առաջիկա օրերին չվերթներ են սպասվում Ռուսաստանից եւ Բելառուսից. Քաղավիացիան մանրամասնում է

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ս. թ․ հուլիսի 3-ին «Aircompany Armenia» ընկերությունը կիրականացնի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը (Երևանից մեկնում՝ ժամը 18:00, ժամանում դեպի Երևան՝ 23:55): Երևանից իրականացվող չվերթների մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ:

Ս․թ․ հուլիսի 4-ին «Red Wings» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը (ժամանում՝ 01:40):

Ս․թ․ հուլիսի 6-ին «Red Wings» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը (ժամանում՝ 21:40):

Ս.թ. հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին «Belavia» ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան չվերթը (ժամանում դեպի Երևան՝ 02:45, Երևանից մեկնում՝ ժամը 03:35):

Ս․թ․ հուլիսի 4-ին «Red Wings» ավիաընկերությունը կիրականացնի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը (ժամանում՝ 19:30):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել