ԱԺ-ում սկսվում են ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքները
13:50 - 03 հուլիսի, 2020

ԱԺ-ում սկսվում են ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքները

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սկսում ենք ՀՀ Ազգային ժողովի ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքները։

Անորակ, անհամապատասխան շինարարական պարագաներով և որոշ դեպքերում նույնիսկ սառը ջրի խողովակներով անցկացված և տասնամյակների ընթացքում քայքայված համակարգը մշտապես վթարների և ջերմակորստի պատճառ է հանդիսացել՝ պետական բյուջեի համար հաճախ առաջացնելով լրացուցիչ, չհիմնավորված ծախսեր։

Շատ կարևոր մի հանգամանք ևս․ համակարգի փոխարինման նախահաշվային արժեքը կազմել է 147.9 մլն դրամ, սակայն ազատ մրցույթի պայմաններում հաղթող ընկերությունն աշխատանքները կիրականացնի 98 մլն դրամով: Ավելին, այս 98 մլն դրամը չի հատկացվելու պետական բյուջեից, այլ ամբողջությամբ ֆինանսավորվելու է ՀՀ Ազգային ժողովի բյուջեի խնայողություններից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել