Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
13:56 - 03 հուլիսի, 2020

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից:

Եղանակի մասին ԱՆ-ն հայտնում է, որ Հանրապետության տարածքում հուլիսի 3-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 3-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 4-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել