Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գյումրիից Աշոցք հատված փակ է. վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել
15:55 - 03 հուլիսի, 2020

Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գյումրիից Աշոցք հատված փակ է. վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ իրականացվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ1՝ Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 134+500-կմ 141+500 և կմ 143+300- կմ 148+300 հատվածները՝ Գյումրիից դեպի Աշոցք փակ են։

Վարորդներին խորհուրդ է տրվում նշված հատվածները շրջանցել Մ1-Հ32-Ամասիա-Մարմաշեն-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել