Նիկոլ Փաշինյանի գործելաոճը դրական է գնահատում hարցվածների 88,1%-ը |armenpress.am|
16:03 - 03 հուլիսի, 2020

Նիկոլ Փաշինյանի գործելաոճը դրական է գնահատում hարցվածների 88,1%-ը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում իրականացված հարցման մասնակիցների 88,1%-ը դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը:

Այս մասին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Հարցվածների 49,4%-ը լիովին դրական է գնահատում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, ավելի շուտ դրական է գնահատում 38,7%-ը»,- նշեց Նավասարդյանը:

Արման Նավասարդյանի խոսքով՝ հարցման մասնակիցների 18,4%-ը նշել է, որ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո իր սպասելիքներն ամբողջությամբ արդարացել են, իսկ 66,7%-ը նշել է, որ որոշ չափով են արդարացել:

«Քաղաքացիներին խնդրել ենք նաև պատասխանել այն հարցին, թե ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանին` որպես քաղաքական գործչի. hարցվածների 53,9%-ը նշել է` լիովին դրական, 34,6%-ը՝ ավելի շուտ դրական»,- նշեց Արամ Նավասարդյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել