Համագործակցություն Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացման ուղղությամբ
16:54 - 03 հուլիսի, 2020

Համագործակցություն Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացման ուղղությամբ

Եվրոպական միությունը, Շվեդիան, Լիտվան և Հայաստանը՝ «TeamEurope» մոտեցմամբ գործակցում են Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացման ուղղությամբ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանում Շվեդիայի և Լիտվայի դեսպանությունների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Թվինինգ գործիքի «Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որի բյուջեն կազմում է 1 մլն եվրո:

Ծրագրի նպատակն է ամրապնդել աղետների ռիսկի կառավարումն ինստիտուցիոնալ մակարդակում՝ համապատասխան կառույցների և գերատեսչությունների միջև՝ դերերի հստակ բաշխմանը և համակարգմանը աջակցելու միջոցով, զարգացնել դերերի կատարման ինստիտուցիոնալ և վարչական կարողությունները, նպաստել միջազգային համագործակցության շարունակական ընդլայնմանը՝ աջակցելով պետական օրենքների, կանոնակարգերի և որակի չափորոշիչների լրամշակմանն ու մշակմանը և դրանց համապատասխանեցմանը միջազգային առաջավոր փորձին՝ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ, ինչպես նաև աջակցելով աղետների ռիսկի նվազեցման իրազեկման համակարգի կատարելագործմանը և կիրարկմանը:

Ստորագրման արարողության մասնակցում էին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը: ԵՄ դեսպանն ընդգծեց այս ծրագրի կարևորությունը, որը պայմանավորված է առողջապահության, անվտանգության, աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության ոլորտների խիստ փոխկապակցվածությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել