Կորոնավիրուսով պայմանավորված որևէ ճանապարհաշինարարական ծրագիր չի դադարեցվել |armenpress.am|
17:16 - 03 հուլիսի, 2020

Կորոնավիրուսով պայմանավորված որևէ ճանապարհաշինարարական ծրագիր չի դադարեցվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի, ճանապարհաշինարարության պատասխանատուների կողմից կան հավաստիացումներ այն մասին, որ համավարակի պայմաններում այս ոլորտի որևէ ծրագիր չի դադարեցվելու, կասեցվելու կամ դանդաղելու: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ ոչ միայն չեն դադարեցվում, ընդհակառակը, հնարավորինս խթանվում են ճանապարահիշինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը:

«Կորոնավիրուսով պայմանավորված մինչ այս պահը որևէ ճանապարհաշինարարական ծրագիր չի դադարեցվել:  Դրան զուգընթաց մենք անվտանգության միջոցառումների հատուկ քաղաքականություն ենք վարում: Մեր վերահսկողության ներքո են կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների իրականացումը  տեղամասերում, շինհրապարակներում այն մարդկանց շրջանում, որոնք ներգրավված են կառուցապատման գործընթացում»,-ասաց Քրիստիեն Ղալեչյանը: Նա տեղեկացրեց, որ մշակում են գործողությունների պլանը, որոնք պետք է լինեն բոլոր աշխատանքային տեղամասերում: Նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ տեղամասերում առավելագույն անվտանգության միջոցառումներ իրականացնելու համար:

«Մենք այդպիսի միջոցառումներով փորձում ենք ճանապարհաշինարարական աշխատանքները առաջ տանել: Իհարկե, որոշ գյուղերում, որտեղ համավարակի հետ կապված եղել են սահմանափակումներ, ապա կարճ ժամանակահատվածում, զուտ այդ տարածքում որոշակի կասեցում եղել է: Ընդհանուր առմամբ, ճանապարհաշինարարական աշխատանքները լայն թափով ընթանում են»,-ասաց Քրիստինե Ղալեչյանը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել