ԱԱԾ-ն հերքում է դատավոր Վահագն Մելիքյանին իրենց կառույց հրավիրելու տեղեկատվությունը
10:02 - 04 հուլիսի, 2020

ԱԱԾ-ն հերքում է դատավոր Վահագն Մելիքյանին իրենց կառույց հրավիրելու տեղեկատվությունը

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանին իրենց կառույց հրավիրելու տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունից։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ս.թ հուլիսի 3-ին «Փաստինֆո» լրատվական կայքում «ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին» վերնագրով տեղեկատվությունը՝ թե իբր «ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը»,-չի համապատասխանում իրականությանը: 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերթական անգամ կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ հանրության շրջանում պետական կառույցի հեղինակությունը կասկածի տակ դնող չճշտված լուրեր և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից և միաժամանակ հիշեցնում է, որ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար գործող օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել