ԱՀԿ-ն շուտով կունենա կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղորայքի կլինիկական փորձարկումների արդյունքները
10:13 - 04 հուլիսի, 2020

ԱՀԿ-ն շուտով կունենա կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղորայքի կլինիկական փորձարկումների արդյունքները

Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀԿ Գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ն շուտով կունենա կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղորայքի կլինիկական փորձարկումների արդյունքները։

«Այս պահի դրությամբ մոտավորապես  5 500 բուժառու աշխարհի 39 երկրում ներգրավված է Համերաշխության փորձարկումների նախաձեռնության շրջանակներում։ Մենք ակնկալում ենք ունենալ միջանկյալ արդյուքնենրը մոտակա երկու շաբաթվա ընթացքում», - ասել է Գեբրեյեսուսը՝ հղում կատարելով ԱՀԿ կողմից իրականացվող ուսումնասիրություններին։

Աղբյուրը՝ reuters.com

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել