Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 200 անգամ, արձակել՝ 2000 կրակոց
13:35 - 04 հուլիսի, 2020

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 200 անգամ, արձակել՝ 2000 կրակոց

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել