ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կոչ է անում չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար
16:34 - 04 հուլիսի, 2020

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կոչ է անում չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար

Հայտնում ենք, որ դեսպանությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված հուլիսի 3-ին «Վնուկովո» օդանավակայանից «Aircompany Armenia» ընկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի վերաբերյալ, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

«Քաղաքացիները, մասնավորապես, ահազանգել են, որ չվերթի տոմսերի արժեքը օդանավակայանի տարբեր տոմսարկղերում գերազանցել է դեսպանության հայտարարության մեջ նշված գինը։

Նշենք, որ տոմսի սահմանված արժեքի (13 հազ․ 200 ռուբլի) վերաբերյալ տեղեկատվությունը դեսպանությանը պաշտոնապես տրամադրել է նշված ավիաընկերությունը։

Հետագայում նման իրավիճակից խուսափելու համար՝ կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար, տոմսերը գնել միայն հայտարարության մեջ նշված համարի տոմսարկղից, իսկ նման դեպքերի պարագայում՝ դիմել օդանավակայանում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչին»,-նշվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել