Քաղաքապետարանը չի կատարել որևէ հաշվարկ «Սեբաստիա» կրթահամալիրի վերագործարկման համար |hetq.am|
17:25 - 04 հուլիսի, 2020

Քաղաքապետարանը չի կատարել որևէ հաշվարկ «Սեբաստիա» կրթահամալիրի վերագործարկման համար |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետարանը մեկ տարվա ընթացքում չի կատարել որևէ հաշվարկ, թե Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» կրթահամալիրը վերագործարկելու համար որքան գումար է անհրաժեշտ:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից ստացված մեր գրավոր հարցման պատասխանից:

Դեռևս նախորդ տարվա հունիսի 26-ի Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պատասխանելով ավագանու անդամ Լյուդմիլա Սարգսյանի հարցին, ասաց, որ կրթահամալիրը համայնքին է վերադարձվել, այն վերանորոգվելու է և շահագործվելու:

«Էս պահին ինչ հնարավոր էր, մենք հետ ենք բերել, նաև մեկ մանկապարտեզ հետ ենք բերել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որը պետք է, երևի թե վերանորոգվի ու սկսի գործել»,-ասել էր Մարությանը` խոսելով Սեբաստիա կրթահամալիրի մասին ( տես այստեղ` 3:25:25 րոպեից):

Մենք հետաքրքրվել էինք, թե այս մեկ տարվա ընթացքում կրթահամալիրը վերագործարկելու համար արվե՞լ են արդյոք նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ, որքա՞ն գումար է հարկավոր մանկապարտեզի վերագործարկման համար, ի՞նչ ժամկետներում ՆՈՒՀ-ը պետք է վերագործարկվի, քննարկվո՞ւմ է արդյոք ներդրողի միջոցով վերագործարկելու հնարավորություն, թե ոչ: Այս հարցերին քաղաքապետարանից մեկ պատասխան են տվել` նախկին «Սեբաստիա» կրթահամալիրը որպես մանկապարտեզ վերակառուցելու համար  անհրաժեշտ են խոշոր ֆինանսական ներդրումներ, որը հնարավոր է իրականացնել շինարարական որևէ  ծրագրով:

Հիշեցնենք, որ «Սեբաստիա» կրթահամալիրը  50 տարի ժամանակով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էր նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական ՀԿ-ին (2009 թվականին), որը պարտավորվել էր շահագործել մանկապարտեզը՝ ապահովել գույքով, սարքավորումներով, հոգալ հաճախող երեխաների սննդի, հանգստի ծախսերը: Մանկապարտեզի վերագործարկման պայմանագիրն այդպես էլ մնացել էր թղթի վրա, և նոր իշխանությունները չէին կարողացել պարտադրել «Ալեքսանյանների ընտանիք» ՀԿ-ին կատարել պայմանագրային պարտավորությունները, և պարզապես միակողմանի լուծարել էին պայմանագիրը:

Խորհրդային տարիներից լավագույնը համարվող  «Սեբաստիա» կրթահամալիրի տարածքը 3975,7 քմ է, բակային տարածքում կա լողավազան, սրճարան, հացատուն և կաթսայատուն:

Համայնքին չի վերադարձվել նաև Կամո Արեյանի հկ-ին տրամադրված տարածքը

Ավագանու նույն նիստի օրը «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հայտնել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի Էստոնական փողոցում գտնվող նախկին մանկապարտեզի շենքը, որն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էր երրորդ անձի, ենթակա է վերադարձման: Ըստ Մելքոմյանի`առաջարկով դիմել է քաղաքապետին, և վերջինից հանձնարարականն արդեն տրված է, տարածքը կվերադարձվի համայնքին` օգտագործելով նպատակային:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել