Ֆրանսիայում կհետաքննեն կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության գործողությունները, իսկ Մեծ Բրիտանիան դուրս կգա խիստ սահմանափակումների ռեժիմից |hetq.am|
19:29 - 04 հուլիսի, 2020

Ֆրանսիայում կհետաքննեն կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության գործողությունները, իսկ Մեծ Բրիտանիան դուրս կգա խիստ սահմանափակումների ռեժիմից |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի իշխանությունները կհետաքննեն վարչապետ Էդուար Ֆիլիպի կառավարության գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Վերջինս հրաժարական է տվել ուրբաթ օրը՝ հուլիսի 3-ին։ Հետաքննության ընթացքում նախատեսվում է ստուգել իրականացված գործողությունների և միջոցառումների արդյունավետությունը, որոնք ձեռնարկել է կառավարությունը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ընթացքում։

Բացի այդ, հետաքննիչները կստուգեն Ֆիլիպի կառավարության երկու անդամների՝ առողջապահության նախկին նախարար Անյեզ Բուզինի (նախարարի պաշտոնից ազատվել է 2020 թվականի փետրվարին) և Օլիվիե Վերանի գործողությունները։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ ֆրանսիական կառավարությունը բազմիցս ենթարկվել է քննադատությունների։ Մասնավորապես, նշվում էր երկրում բժշկական սարքավորումների պակասը։

Էդուար Ֆիլիպի կառավարության հրաժարականը դեռ վաղուց էր ակնկալվում։ Նախորդ կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Ֆիլիպը հաղթել է Գավր քաղաքի քաղաքապետի ընտրություններում և ենթադրվում է, որ հրաժարականից հետո, նա կզբաղեցնի այդ պաշտոնը։

Վերջին տվյալներով Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է ավելի քան 202 000, մահավել է գրեթե 30 000 մարդ։

Զուգահեռաբար, Մեծ Բրիտանիայում վերջին երեք ամիսների մեջ առաջին անգամ սկսել են աշխատել փաբերն ու վարսավիրանոցները։ Մեծ Բրիտանիայում հուլիսի 4-ից ուժի մեջ կմտնի կարանտինային միջոցառումների թուլացման ռեժիմը։ Անգլիայի տարածքում, սանիտարական նորմերի պահպանմամբ, կգործեն ռեստորանները, փաբերը, սրճարանները, հյուրանոցները, հյուրատները, քեմփինգի համար նախատեսված տարածքները, գեղեցկության սրահները, գրադարանները, թանգարանները և հանրային այլ հաստատություններ։

Բրիտանացի լրագրողները նշում են, որ այսուհետ փաբերը չեն ունենա նախկին տեսքը, իսկ հաճախորդներին կխնդրեն լրացնել կոնտակտների լրացման հատուկ թերթիկ, որպեսզի վարակի հայտնաբերման դեպքում հնարավոր լինի հետևել հիվանդի շփման շրջանակը։ 

Նախօրեին կարանտինային ռեժիմի փոփոխության վերաբերյալ Դաունինգ սթրիթում մամուլի ասուլիս էր տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նրա խոսքերով՝ կորոնավիրուսը որևէ տեղ չի անհետացել։ Նա նշել է, որ երկիրը կկանգնի կյանքի նորմալացման ճանապարհին, այդ իսկ պատճառով շատ կարևոր է հուսախաբ չանել այն ոլորտների աշխատակիցներին, որոնք արել են հնարավորը։

Ռուսաստանում էլ վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 632 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասնելով 674 515-ի։ Կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր Ռուսաստանում մահացության ցուցանիշը հուլիսի 4-ին գերազանցել է 10 000-ը։ Միայն վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 168 մարդ։ Օրական կտրվածքով վարակման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Մոսկվայում (680 նոր դեպք), որը 10 %-ով ավելին է, քան մեկ շաբաթ առաջ։ 

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել