Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը |armtimes.com|
21:37 - 04 հուլիսի, 2020

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը |armtimes.com|

armtimes.com: Այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի  շենքերի բնակարաններից մեկի ննջասենյակում տղամարդու կախված դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ն է:

20-ամյա տղամարդը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց, որ վերջինս պայմանագրային զինծառայող էր, ապրում էր  իր կողմից վարձակալված բնակարանում, որտեղև հայտնաբերվել է:

Դեպքով զբաղվում է հայկական կողմը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշերով (Ինքնասպանության հասցնելը): Այս պահին հրապարակման այլ տեղեկատվություն, ըստ դատախազի, չկա: Իրականացվում են անհրաժեշտ քննչադատավարական գործողություններ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել