Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 5-ի տվյալները
 |aliq.ge|
12:02 - 05 հուլիսի, 2020

Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 5-ի տվյալները |aliq.ge|

aliq.ge: Հուլիսի 5-ի դրությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք, առողջացել է ևս 3 պացիենտ:

Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 951, ապաքինվել` 828 մարդ:

Կարանտինային ռեժիմում է 3828, հատուկ վերահսկողության ներքո` 192 քաղաքացի: Մինչ այս պահն արձանագրվել է 15 մահ:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել