Սահմանադրությունն առաջին հերթին պետության ու քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է․ փոխվարչապետի ուղերձը
13:15 - 05 հուլիսի, 2020

Սահմանադրությունն առաջին հերթին պետության ու քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է․ փոխվարչապետի ուղերձը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ։ Նա, մասնավորապես, գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ։

Սահմանադրությունն առաջին հերթին պետության ու քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է, որով քաղաքացու կողմից դրվում են պետության գործունեության հիմքերը։ Սահմանադրությամբ է քաղաքացին որոշում, թե որոնք են օրենքի սահմանները, որտեղ է սկսվում և ավարտվում պետական ինստիտուտի լիազորությունը, որոնք են հիմնական նպատակները, որոնց պիտի ձգտի պետությունը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին սահմանել է, որ ուզում է տեսնել ինքնիշխան, իրավական, սոցիալական ու ժողովրդավարական պետություն, որտեղ մարդը բարձրագույն արժեք է։ Սրանք են այն նպատակները, հանուն որոնց մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։

Օրվա խորհրդին համահունչ ու հավատարիմ մնալով պետականության սկզբունքին՝ համավարակի այս օրերին ավելի քան երբևէ կարիք ունենք դրսևորելու բարձր գիտակցություն ու համերաշխություն՝ հանուն պետության ու մարդու կյանքի իրավունքի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել