Հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68305 է. ՀՀ ոստիկանություն
14:14 - 05 հուլիսի, 2020

Հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68305 է. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 68305 արձանագրություն, իսկ հուլիսի 4-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3072 դեպք։

Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը  և հորդորում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել