Գույքահարկի առաջին ավելացումը 2021-ին է լինելու, իսկ ամբողջական անցումը 2026-ին է նախատեսված. Կառավարություն
09:07 - 06 հուլիսի, 2020

Գույքահարկի առաջին ավելացումը 2021-ին է լինելու, իսկ ամբողջական անցումը 2026-ին է նախատեսված. Կառավարություն

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում գույքահարկի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:

«Ներդրվում է գույքահարկի հարկման նոր համակարգ՝ ըստ որի անշարժ գույքը նախկին կադաստրային արժեքի փոխարեն կհարկվի շուկայական մոտարկված արժեքով:

Գույքահարկի առաջին ավելացումը 2021-ին է լինելու, իսկ ամբողջական անցումը 2026-ին է նախատեսված:

Գործող կադաստրային արժեքներին և հարկերին, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքին և անշարժ գույքի հարկին կարող եք ծանոթանալ https://www.e-cadastre.am/ratedEstate  հղմամբ»,-նշված է տեսանյութին կից գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել