Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ արդեն երկրորդ միջնորդությունը․ պաշտպան
11:20 - 06 հուլիսի, 2020

Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ արդեն երկրորդ միջնորդությունը․ պաշտպան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Միքայել Մինասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև/

«Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը։

Նշված միջնորդության մասին դեռևս առիթ կունենանք խոսել։ Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի և անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը։

Սպասվու՞մ են, արդյոք, Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։ Համոզված եմ, որ այո։

Արդյո՞ք դրանք կլինեն ավելի ապօրինի և անհիմն, քան նախորդ միջնորդությունները։ Նույնպես կասկած չունեմ։

Արդյո՞ք քննչական մարմինների հետ համատեղ Միքայել Մինասյանի վերաբերյալ տեսանյութեր պատրաստող հանրային հեռուստաընկերությունը և «Ազատություն» ռադիոկայանը երկրորդ անգամ անընդմեջ չեն լուսաբանի Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության մերժումն անհիմն և ապօրինի լինելու հիմքով։

Պատասխանը ցավալիորեն ակնհայտ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել