Իրաքը Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար կարող է դիմել միջազգային կառույցներին |ermenihaber.am|
11:28 - 06 հուլիսի, 2020

Իրաքը Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար կարող է դիմել միջազգային կառույցներին |ermenihaber.am|

ermenihaber.am: Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող «Վագրի ճիրան»  և «Արծվի մագիլ» ռազմական օպերացիների վերաբերյալ։

Խոսնակը նշել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար հնարավոր է դիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ), «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ), «Իսլամական համագործակցության կազմակերպությանը» և այլ կառույցների։ 

Սահաֆն ակնարկել է նաև Թուրքիայի վրա ազդելու մեկ այլ գործիքակազմի մասին։

«Իրաքում մի քանի տասնյակ թուրքական տնտեսական և ներդրումային ընկերություններ կան։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը տարեկան անցնում է 16 մլն դոլարի սահմանը»,-ասել է նա։ 

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իրաքի ԱԳՆ-ի հայտարարություններին։

Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը պնդել է, որ Թուրքիան վճռական է ձեռնարկել անհրաժեշտ միջոցները «ինքնապաշտպանական իրավունքների համար»։

Աքսոյը կրկին հիշեցրել է, որ «Թուրքիան պատրաստ է Իրաքի հետ համագործակցել PKK-ի դեմ պայքարում, պնդելով, որ  վերջինս սպառնում է նաև Իրաքի անվտանգությանը և խախտում է ինքնիշխանությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել