Ադրբեջանը գիշերային զորավարժություններ է անցկացրել շփման գծում |azatutyun.am|
13:14 - 06 հուլիսի, 2020

Ադրբեջանը գիշերային զորավարժություններ է անցկացրել շփման գծում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային զորավարժություններ են անցկացրել շփման գծում: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է երկրի ռազմական գերատեսչությունը:

«Զորավարժությունների շրջանակներում ստորաբաժանումները տարատեսակ մարտական առաջադրանքներ են կատարել գիշերային ժամերին՝ տարբեր զենքերից կրակոցներ արձակելով ոչնչացրել են պայմանական հակառակորդին», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անցած ամիս հայտնել էր լայնածավալ զորավարժությունների ավարտի մասին, որին մասնակցել են 800 զինծառայող, ներգրավված է եղել նաև 100 միավոր հակատանկային տեխնիկա, տասնյակ հրետանային համակարգեր, ուղևորատար ուղղաթիռներ:

Հունիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղարը հատուկ զեկույցում շեշտել էր, որ Միացյալ Նահանգները դեռ անցած տարվա օգոստոսից կոչ է անում Ադրբեջանին առավել թափանցիկ լինել զորավարժությունների անցկացման հարցում՝ հավելյալ տեղեկություններ ներկայացնելով դրանց չափի և նշանակության մասին:

«Ըստ Վիեննայի համաձայնագրի, Ադրբեջանը պարտավոր էր տեղյակ պահել առնվազն մեկ լայնածավալ զորավարժության մասին, ինչը չի արել», - փաստել է Պետդեպարտամենտը «Սպառազինությունների վերահսկողության մասին» ամենամյա զեկույցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել