Արմեն Ամիրյանը 2-րդ հայցն է ներկայացրել ընդդեմ Հովհաննես Գալստյանի. վերջինս էլ պատրաստվում է նրան դատի տալ |armtimes.com|
15:11 - 06 հուլիսի, 2020

Արմեն Ամիրյանը 2-րդ հայցն է ներկայացրել ընդդեմ Հովհաննես Գալստյանի. վերջինս էլ պատրաստվում է նրան դատի տալ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը դիմել է դատախազություն: Նա հայց է ներկայացրել ընդդեմ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի:

Այս մասին Արմեն Ամիրյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ինչպես գիտեք, դատարանի որոշմամբ Հովիկ Գալստյանին արգելվել է իմ վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ տարածելը, սակայն նա շարունակաբար խախտում է դատարանի այս պահանջը, որի համար այսօր դիմում ենք դատախազությանը՝ Հովիկ Գալստյանին օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել է Ամիրյանը՝ ներողություն խնդրելով հանրության ժամանակն այս չնչին հարցով ծանրաբեռնելու համար։

«Սիրելի հայրենակիցներ, թանկագին բարեկամներ, ընկերներ,

Նախ եւ առաջ, առողջություն եւ շուտ ապաքինում եմ ցանկանում բոլոր հիվանդներին, իսկ մնացյալին՝ ամուր առողջություն։ Աստծո կամքով կհաղթահարենք այս համավարակը: Անշուշտ, նկատել եք, որ Հովիկ Գալստյանի հնչեցրած անհիմն մեղադրանքներին չեմ պատասխանում: Դա անում եմ նրա համար, որ չեմ ուզում իջնել այդ ստորին մակարդակին եւ, ընդհանրապես, չեմ բանավիճում այն մարդկանց հետ, ում լեզվի մեջ չարը բույն է դրել։ Ըստ Հովիկի՝ բոլորը «մեղավոր» են, որ ինքը կինո չի նկարում: «Մեղավոր» եմ ես, ինձ հաջորդող բոլոր նախարարներն ու փոխնախարարները, տնօրեններն ու վարչությունների պետերը... Եվ Հովիկը կինո նկարելու փոխարեն «արդարության սուրը» ձեռքին՝ որոշել է «պատժել» բոլորին, քանի որ բոլորն իրեն հետապնդում են, խանգարում... Նման ախտորոշումը բժշկության մեջ կարծես շատ կոնկրետ անվանում ունի»,- գրել է նա:

Ամիրյանի գրառման հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանից: Վերջինս էլ նկատեց, որ սա երկրորդ հայցն է իր դեմ, որը ներկայացնում է Ամիրյանը։  Առաջինով Արմեն Ամիրյանը պահանջել էր կալանք դնել Գալստյանի հաշիվների վրա։

Գալստյանը հիշեցրեց, որ իր դեմ դատախազություն հայց էր նեկայացրել նաեւ ՀՀ ազգային կինոկենտրոնը, սակայն այդ գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով: Հիմա էլ սա է։

 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել