Առանց կատալիզատորի մեքենաների շահագործողները կտուգանվեն |civilnet.am|
15:48 - 06 հուլիսի, 2020

Առանց կատալիզատորի մեքենաների շահագործողները կտուգանվեն |civilnet.am|

civilnet.am: Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է տուգանել այն վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։ Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրված է e-draft-ում։ Նախատեսվում է փոփոխություն իրականացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում։ 

Ըստ նախագծի հիմնավորման՝ կատալիզատորների արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ներառյալ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում և այս պատճառով մեքենաների սեփականատերերը կատալիզատորները վաճառում են։ Առանց այդ սարքավորման շահագործվող մեքենաներից արտանետումները սահմանված չափանիշներից բարձր են և ինչպես նախարարությունն է նշել, մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը ՀՀ-ում սկսել է կրել զանգվածային բնույթ։ 

Նախագծով առաջարկվում է 300 հազար դրամի չափով տուգանել մեքենաների սեփականատեր-ֆիզիկական անձանց, եթե նրանց մեքենան ներմուծված է այս տարվա հունվարի 1-ից հետո և շահագործվում է առանց կատալիզատորների։ 500 հազար դրամի չափով էլ կտուգանվեն առանց չեզոքացուցիչների շահագործվող իրավաբանական անձանց մեքենաները։ Եթե խախտումը կրկնվի, ապա նախատեսվում է տուգանքի չափը կրկնապատկել։ 

 

Հիշեցնենք, Infocom-ը դեռ անցյալ տարի անդրադարձել էր առանց կատալիտիկ չեզոքացուցիչի ավտոմեքենաների խնդրին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել