ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ մշտադիտարկումները
17:18 - 06 հուլիսի, 2020

ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ մշտադիտարկումները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

Այդ վարչական շրջանի «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ՝ թերի են լրացվել աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները, կենսաթոշակային տարիքի հաճախորդների համար նախատեսված՝ 10-ից 12-ն ընկած, ժամանակահատվածում սպասարկվել են նաև այլ հաճախորդներ: Մասնագետները տարածքի հանրային սննդի օբեկտներում ևս արձանգրել են խախտումներ, որոնք հիմնականում կապված են եղել ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ լրացման հետ, իսկ մի կետում չի կատարվել պատշաճ ախտահանում: Տնտեսավարողները խոստացել են արագ շտկել բոլոր թերացումները:

Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Խստացված մշտադիտարկումներ են եղել նաև հանրապետության ողջ տարածքում:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել