Հայաստանում 2020-ի հունվար-մայիսին ավելի քիչ մարդ է մահացել, քան 2019-ի նույն ժամանակում |armenpress.am|
18:34 - 06 հուլիսի, 2020

Հայաստանում 2020-ի հունվար-մայիսին ավելի քիչ մարդ է մահացել, քան 2019-ի նույն ժամանակում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2020 թվականի հունվար-մայիսին ծնվել է 12 հազար 894 մարդ, նույն ժամանակում մահացել է 11  հազար 547 մարդ, մահերի թիվը 2019-ի հունվար-մայիսի համեմատ նվազել է 2.1 տոկոսով: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ժողովրդագրական իրավիճակը ներկայացնող տվյալները: 

2020թ. հունվար-մայիսին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 111.7 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 112.9 տոկոսի համեմատ:

 2020 թվականի հունվար-մայիսին Հայաստանում ծնվել է 12 հազար 894 մարդ: Այս թիվը 2019-ի հունվար-մայիսի 13 հազար 322 ծնունդների համեմատ նվազել է 3.2 տոկոսով: 2018-ի հունվար-մայիսին ծնվել էր 13 հազար 444 մարդ: 2020 թվականի հունվար-մայիսին Հայաստանում մահացել է 11  հազար 547 մարդ: Մահերի թիվը 2.1 տոկոսով նվազել է 2019-ի հունվար-մայիսի ցուցանիշից, երբ գրանցվել էր 11 հազար 795 մահվան դեպք, 2018-ին հունվար-մայիսին մահերի թիվը 11 հազար 316 է եղել: 

Բնական հավելաճը 2020 թվականի հունվար-մայիսին 2019-ի նույն ժամանակի համեմատ նվազել է 180-ով՝ կազմելով 1 347: Բնական հավելաճը 2018-ին 2 128 էր: 

Վիճակագրական կոմիտեից նաև տեղեկացրել են, որ «2020 թվականի վիճակագրական ծրագրով» նախատեսված է ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփել և հրապարակել եռամսյակային պարբերականությամբ: Սակայն, կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված, 2020թ. հունվար-մայիսի որոշ ժողովրդագրական ցուցանիշներ ամփոփվել են շտապ եղանակով և ներկայացվել են նախնական տվյալները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել