Կասեցումներ են իրականցվել սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում եւ Ազգային արխիվում
20:12 - 06 հուլիսի, 2020

Կասեցումներ են իրականցվել սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում եւ Ազգային արխիվում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցերը շարունակում են արձանագրել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման թերություններ։

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով կասեցված ընկերությունների մեջ կան ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ձեռնարկություններ՝  գեղեցկության սրահներ, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, «Զբաղվածության պետական գործակալություն», «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններ:

Ամենուր խախտումների վիճակագրությունը գրեթե նույնն է՝ կապված ախտահանիչների, ջերմաչափերի, գրանցամատյանների, փակվող աղբամանների հետ: Մասնավորապես՝ չեն պահպանվում ոտնակով,  փակվող աղբարկղերի մասով սահմանված պահանջները, աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանը խախտումներով է  վարվում, աշխատակիցները չեն կրում դիմակ, տարածքները չեն ախտահանվում ըստ պատշաճի:

Ստուգայցերը ողջ երկրով մեկ են, արձանագրված խախտումների հիմքով կասեցումները` եւս։

Տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերի թիրախում այսօր կրկին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանն էր։ Կրկնակի այցեր եւս եղել են նախորդ ստուգայցերի ընթացքում արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ։ Դրական միտումը պահպանվում է. ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր եւս խախտումների նվազում են արձանագրել։

ԱԱՄ-ն հիշեցնում է, որ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։

Պայմանավորված համավարակի լայն տարածմամբ` նորմերը շարունակում են շատ խիստ դիտարկվել։ Դրանց չպահպանումը ենթակա է վարչական պատասխանատվության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել