Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի և փոխդեսպանի հանձնակատարի հետ
22:59 - 06 հուլիսի, 2020

Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի և փոխդեսպանի հանձնակատարի հետ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի և փոխդեսպանի հանձնակատար Ստիվ Դոցի հետ։

«Խոսել ենք նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության խորհրդարանում ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի ձևավորման վերաբերյալ։ Խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը։ Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը, Ֆերյալ Քլարկը՝ որպես փոխնախագահներ, և Ջեյմս Մյուրեյը՝ որպես պատասխանատու Լիազոր։ Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու բարեկամական խմբերի միջև կազմակերպել առցանց հանդիպում։

Անդրադարձել ենք Միացյալ Թագավորության աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես կարևորելով փորձագիտական հարթակների ստեղծումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մեր երկրում բարեփոխումներին առնչվող հարցեր»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել