shantnews.am: #SupportArmenia․ Հայաստանի աջակցության հիմնադրամը սկսել է դրամահավաք՝ օգնելու կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում տուժած փոքր բիզնեսին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ կոչ անելով օժանդակել Հայաստանին։
Նա նշել է, որ ֆինանսական աջակցության հասանելիությունը ոչ միշտ է հասանելի, և շատ փոքր, ընտանեկան բիզնեսներ հայտնում են, որ ստիպված են եղել արտադրությունը կրճատել մինչև 90 տոկոս՝ ի հավելում աշխատակազմի հեռացման։
comment.count (0)