Մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը անձնագրի ժամկետը լրանալու պարագայում՝ անձնագրերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը
13:08 - 07 հուլիսի, 2020

Մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը անձնագրի ժամկետը լրանալու պարագայում՝ անձնագրերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կապված անձնագրերի վավերականության հետ։

Համաձայն դրա՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով, մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցումով անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել