Եվրամիության տնտեսությունն ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր. Եվրահանձնաժողով |azatutyun.am|
16:15 - 07 հուլիսի, 2020

Եվրամիության տնտեսությունն ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր. Եվրահանձնաժողով |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության տնտեսությունը ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր, հայտարարել է Եվրահանձնաժողովը։

Ըստ այսօր հրապարակված կանխատեսման, այս տարի եվրագոտու ՀՆԱ-ն կկրճատվի 8,7 տոկոսով, ինչը մեկ տոկոսով գերազանցում է գարնանը տրված գնահատականը։

«Վերականգնման ճանապարհը դեռ անորոշությամբ է պատված», - հայտարարել է Եվրահանձնաժողովի տնտեսական և ֆինանսական գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնին, փաստելով՝ տնտեսության վերաբացումը կանխատեսվածից դանդաղ է ընթանում՝ համաճարակի նոր ալիքներից խուսափելու համար։

Ըստ նոր ուսումնասիրությունների՝ հաջորդ տարի եվրոյի գոտու 19 երկրների տնտեսությունը կաճի 6,1 տոկոսով, մինչդեռ գարնանը ավելի բարձր՝ 6,3 տոկոսի աճ էր ակնկալվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել