Վերաքննիչ դատարանը Ծառուկյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի հուլիսի 8-ին |armenpress.am|
17:18 - 07 հուլիսի, 2020

Վերաքննիչ դատարանը Ծառուկյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի հուլիսի 8-ին |armenpress.am|

armenpress.am: Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Դատական նիստն ավարտվեց։ Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ։ Կողմերը ներկայացրեցին իրենց բողոքները ու առարկությունները։ Դատարանի կողմից բավականին խորը հարցեր կային, դրանք երկու կողմերին էլ առաջադրվեցին»,- ասաց Սարգսյանը։

Պաշտպանը հայտնեց, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին, ժամը դեռ չի որոշվել։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը նույնպես վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝  խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել