Վահե Ջիլավյանը հանդիպել է որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
17:29 - 07 հուլիսի, 2020

Վահե Ջիլավյանը հանդիպել է որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր ընդունել է մի շարք որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչների։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպմանը մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը։

«Որսակ Հայ» որսորդների և ձկնորսների միության նախագահ Տարոն Բրսոյանի, «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորման» նախագահ Գագիկ Խաչատրյանի և «Աղավնաբազե» որսորդների և բնապահպանների միության ներկայացուցիչ Հովհաննես Խնուսյանի և Մուշեղ Հարությունյանի հետ քննարկվել են ոլորտը կարգավորող օրենսդրությունում նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև օգոստոսին մեկնարկող 2020թ. որսաշրջանին վերաբերող մի շարք կազմակերպչական հարցեր։

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ առաջարկվել է ստեղծել համագործակցության հարթակ, որի հիմնական նպատակը կլինի ապօրինի որսագողության դեմ պայքարը։ Առաջարկվել է համատեղ ուժերը ներդնել որսագողերի հայտնաբերման և դրա շնորհիվ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ։

Քննարկվել է նաև կենդանական աշխարհի մոնիտորինգին վերաբերող խնդիրը։ Ելնելով վերոհիշյալ կազմակերպությունների բնույթից՝ առաջարկվել է կենսաբազմազանության մոնիտորինգ իրականացնել համատեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել