Ինչպե՞ս վերադառնալ Հայաստան կամ մեկնել` օդային փակ սահմանների պայմաններում |ampop.am|
19:06 - 07 հուլիսի, 2020

Ինչպե՞ս վերադառնալ Հայաստան կամ մեկնել` օդային փակ սահմանների պայմաններում |ampop.am|

ampop.am: 34-ամյա Արման Թահմազյանի կինը հունվարի 31-ին մեկնել էր ԱՄՆ՝ տեսակցելու ծնողներին ու քրոջը։ Սովորական այցելությունը նախատեսվածից կրկնակի երկար տևեց․ մարտի կեսերից երկրներն իրար հաջորդելով արտակարգ դրություն սահմանեցին, սահմանները փակվեցին, չվերթները չեղարկվեցին։

Թռիչքներ չկան, տուն վերադառնալու հնարավորություն՝ ևս։

Տանը, բացի ամուսնուց, Արփինեին սպասում են նաև նրա երեք անչափահաս որդիները՝ 12, 5 և 2 տարեկան։

Արմանը խոստովանում է, որ այս շրջանում կնոջ բացակայության հետ հաշտվելուց ավելի դժվար երեխաների խնամքն է։ Այդ հարցում նրան մայրն է օգնում։

«Նախատեսել էինք, որ մայիսին պիտի վերադառնա, բայց տարբերակ չկար։ Արդեն 6-րդ ամիսն է լրանում, ինչ Լոս Անջելեսում է։ Պիտի հասցնի վեց ամիսը լրանալուց 2 օր շուտ Հայաստան գալ»,- պատմում է Արմանը։

Նրա խոսքով, Արփինեն օրերս կարողացել է մի քանի չվերթի տոմս գնել, որոնցով էլ առաջիկա օրերին կհասնի Հայաստան։ Առաջին չվերթով Արփինեն Կալիֆոռնիայից նախ կժամանի Ամստերդամ, այնտեղից՝ Սանկտ Պետերբուրգ, հետո մեկ այլ չարտերային չվերթով՝ Երևան։ Ըստ Արմանի, նախկին արժեքից կրկնակի են վճարել։ Սակայն այս պահին նրանց համար ամենակարևորն այն է, որ չվերթները ժամանակին իրականացվեն։

Հատուկ չվերթներ

Հուլիսի 6-7-ին Երևան ժամանող չվերթների ցուցակը, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

Chilli Travel Club տուրիստական գործակալության արտագնա տուր-մենեջեր Մարիամ Հովհաննիսյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ Լոս Անջելեսից-Երևան առաջիկայում նախատեսվում են առնվազն երկու ուղիղ չարտերային չվերթներ, մեկը հուլիսի 11-ին, մյուսը՝ հուլիսի 15-ին։ Առաջին թռիչքի տոմսերն արդեն սպառվել են։

Ինքնաթիռը միայն մեկ ժամով կանգ է առնելու Ռեյկյավիկի օդանավակայանում (Իսլանդիա)՝ վառելիքի վերալիցքավորման նպատակով։ Իսկ Երևան- Լոս Անջելես չվերթը նախատեսված է հուլիսի 13-ին։

«Լոս Անջելեսից-Երևան չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները, իսկ դեպի Լոս Անջելես չվերթը նախատեսված է ԱՄՆ քաղաքացիների և այն անձանց համար, որոնք ունեն վիզա։ Թռիչքից կարող են օգտվել նաև անձինք, որոնք ԱՄՆ-ում ունեն մոտ բարեկամներ՝ ամուսին, կին, երեխաներ, ծնողներ»։

Տուր-մենեջեր Մարիամն ասում է՝ եթե նախկինում Երևան-Վարշավա (կամ Քաթար)- Լոս Անջելես տոմսն արժեր 400 հազար դրամ (835 դոլար), ապա հիմա չարտերային թռիչքի տոմսի արժեքը 1350 դոլար է։ Նրա խոսքով մեկնողները բավականին շատ են․ կան մարդիկ, որոնք պետք է ԱՄՆ մեկնեն, քանի դեռ վիզայի ժամկետը չի լրացել։

Արտակարգ դրության պայմաններում Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու հարցում իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հայաստանում Իսլանդիայի պատվո հյուպատոսությունը, հայ-իսլանդական խորհրդարանական-բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, «Ֆեստ ավիա» ՍՊԸ-ն և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

Դեպի Հայաստան ժամանող չվերթների շարքում է նաև Մինսկ-Երևան չվերթը։

«Գործում է նույն սկզբունքը, եթե ՀՀ քաղաքացին եվրոպական որևէ երկրից ուզում է վերադառնալ Հայաստան, պետք է Մինսկ մեկնելու ուղի գտնի, այնտեղից էլ՝ Երևան։ Երևանից թռիչքը Եվրոպայի քաղաքացիների համար է, նաև ՀՀ քաղաքացիների, բայց դա արդեն կոնկրետ դեպքով ու անհրաժեշտությամբ է պայմանավորված»,- ասում է Մարիամը։

Նրա խոսքով, կա նաև նախնական պայմանավորվածություն լեհական LOT ավիաընկերության հետ՝ հուլիսի 17-ին և 18-ին դեպի Վարշավա թռիչքներ իրականացնելու վերաբերյալ, սակայն, եթե արտակարգ դրությունը շարունակվի, և օդային սահմանները չբացվեն, թռիչքները չեն կայանա։

Brussels Airlines-ը նախատեսում է հուլիսի 14-ից շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնել։ Տեղեկությունը հաստատում են նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Չվերթներ զբոսաշրջային նպատակով՝ Կահիրե և Դուբայ

Ընդհանուր առմամբ, հայաստանյան տուրիստական գործակալություններում առաջիկա թռիչքների մասին հստակ պատասխաններ չեն հնչում։

Հուլիս ամսին նախատեսված գրեթե բոլոր թռիչքները 50/50 կանխատեսմամբ են նշանակված։ Չվերթները միայն չարտերային են, առաջարկվող ուղղություններն էլ նախկինի նման բազմազան չեն․ հիմնականում՝ Կահիրե և Դուբայ՝ զբոսաշրջային նպատակով։

Շարունակությունը՝ ampop.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել