Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել քաղավիացիայի դեմ ուղղված անօրինական գործողությունների և փորձերի համար |hetq.am|
21:35 - 07 հուլիսի, 2020

Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել քաղավիացիայի դեմ ուղղված անօրինական գործողությունների և փորձերի համար |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված այնպիսի անօրինական գործողությունների և փորձերի նկատմամբ, որոնք կվտանգեն ավիացիայի անխափան, արդյունավետ և անվտանգության գործունեությունը:

Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նման նախագիծ է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում:

Այս նախագծով առաջարկվում է 4-8 տարի ազատազրկում նախատեսել օդանավ փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելու համար։ Իսկ եթե այդ արարքը կատարված կլինի մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ կնախատեսվի 7-12 տարի ազատազրկում: Եթե այս արարքները կատարված կլինեն կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրած կլինեն մահ, այլ ծանր հետևանքներ կնախատեսվի ազատազրկում՝ 8-15 տարի ժամկետով:

Մեկ այլ փոփոխությամբ՝ 4-6 տարի ազատազրկում կնախատեսվի շահագործման մեջ գտնվող օդանավը ոչնչացնելու համար: Եթե այն կկատրվի մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով կնախատեսվի ազատազրկում՝ 6-8 տարի ժամկետով: Իսկ եթե այդ արարքն առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ կնախատեսվի ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

Առաջարկվող փոփոխությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր օդանավում, օդանավակայանում տեղադրելու, պահելու համար նախատեսվում է ազատազրկում՝ 3-5 տարի ժամկետով։ Եթե այդ արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով՝ 5-8 տարի ժամկետով։

Շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքին, շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելու համար կնախատեսվի ազատազրկում՝ 8-10 տարի ժամկետով: Իսկ եթե այդ արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ կնախատեսվի ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով։

Ավելին՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել