Covid-19-ը Թուրքիայում |ermenihaber.am|
10:28 - 08 հուլիսի, 2020

Covid-19-ը Թուրքիայում |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում հուլիսի 7-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 50․545 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.053 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 19 դեպք, իսկ ապաքինման 2.297 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 185.292 մարդ, իսկ 1.127 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 207․897, իսկ մահվան 5․260 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 733.218-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել