ԱՀԿ-ում հաստատել են օդով կորոնավիրուսի փոխանցման մասին նոր տվյալների հայտնվելը |armenpress.am|
13:14 - 08 հուլիսի, 2020

ԱՀԿ-ում հաստատել են օդով կորոնավիրուսի փոխանցման մասին նոր տվյալների հայտնվելը |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 7-ին հաստատել Է, որ առկա են նոր տվյալներ օդով COVID-19 կորոնավիրուսի տարածման մասին:

«Մենք ընդունում ենք, որ այդ բնագավառում հայտնվում են նոր ապացույցներ, ուստի մենք կարծում ենք, որ պետք Է բաց լինենք այդ տվյալների համար եւ հասկանանք դրանց նշանակությունը»:

Այդ մասին հայտարարել Է վարակի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի մասնագետ, պրոֆեսոր Բենեդետտա Ալեգրանզին: ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերկխովն իր հերթին հայտնել Է, որ կազմակերպությունում քննարկել են օդով կորոնավիրուսի փոխանցման հնարավորությունը: Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթներին ԱՀԿ-ն կհրապարակի տեղեկատվություն, որն իրենք իրենց տրամադրության տակ ունեն:

Նախօրյակին Associated Press (AP) գործակալությունը հաղորդել Էր, որ տարբեր ոլորտների ավելի քան 200 գիտնականներ պաշտպանել են ԱՀԿ-ին եւ մյուս կազմակերպություններին կոչը՝ ընդունելու, որ կորոնավիրուսը կարող Է փոխանցվել օդով: Նրանց կարծիքով՝ այդ տեղեկատությունը կարող Է փոփոխություն մտցնել վիրուսի դեմ պայքարի այն միջոցառումների մեջ, որոնք ձեռնարկվում են ներկայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել