Ամերիկյան համալսարաններն անցնում են առցանց ուսուցման, իսկ Թրամփի վարչակազմը սպառնում է հետ ուղարկել արտասահմանցի ուսանողներին |hetq.am|
13:50 - 08 հուլիսի, 2020

Ամերիկյան համալսարաններն անցնում են առցանց ուսուցման, իսկ Թրամփի վարչակազմը սպառնում է հետ ուղարկել արտասահմանցի ուսանողներին |hetq.am|

hetq.am: ԱՄՆ-ում սովորող արտասահմանցի ուսանողները ստիպված կլինեն ինքնակամ լքել Միացյալ Նահանգները, եթե ուսման աշնանային կիսամյակը լինի առցանց ռեժիմով։ Այդ մասին հայտարարել է Մաքսային և միգրացիոն հարցերի ամերիկյան գործակալությունը՝ սպառնալով արտաքսել բոլոր նրանց, որոնք կհրաժարվեն կատարել պահանջը։ Ընդ որում, ԱՄՆ-ում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 2,9 միլիոն դեպք, միանգամից մի քանի հեղինակավոր համալսարաններ արդեն իսկ հայտարարել են, որ, անվտանգությունից ելնելով առցանց կկազմակերպվի ոչ միայն աշնանային կիսամյակը, այլև՝ հաջորդ տարին։

Փոփոխությունները կտարածվեն բոլոր այն անձանց վրա, որոնք ԱՄՆ-ում են F-1 և M-1 վիզաներով։ Վիզաների առաջին տեսակը տրամադրվում է երկրում սովորող արտասահմանցի ուսանողներին, իսկ երկրորդը՝ մասնագիտական որակավորման կուրսեր անցնող անձանց։

Մաքսային և միգրացիոն հարցերի ամերիկյան գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ այն դեպքում, եթե առաջիկա աշնանային կիսամյակի ժամանակ կոնկրետ համալսարանն անցնի ուսուցման առցանց ռեժիմի, ապա ուսանողները պետք է ձեռնարկեն որոշակի գործողություններ, եթե ցանկանում են մնալ երկրում։ Մասնավորապես, այդ կիսամյակ տեղափոխվել մեկ այլ համալսարան, որտեղ ուսուցումը կազմակերպվում է առկա։ Այդ պահանջների չպահպանումը կարող է հանգեցնել ուսանողի արտաքսմանը։ Ընդ որում, այս սահմանափակումները տարածվում են հենց այն համալսարանների վրա, որոնք ի սկզբանե ուսանողների ընդունելությունը կազմակերպել են առկա ռեժիմի համար, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ստիպված են եղել անցնել առցանց ռեժիմի։

Ուսանողները, որոնք այդ մասին իմացել են ամառվա կեսին, չեն պատկերացնում, թե ինչ է իրենց սպասվում մոտ ապագայում։ «Ինչքանով, որ ես եմ հասկանում եմ, մենք պետք է արտասահմանյան ուսանողների հետ աշխատանքի բաժնից ստանանք ինչ-որ տեղեկանք, որով համալսարանը հաստատում է, որ մենք մասամբ կսովորենք առկա։ Եվ եթե մենք ժամանակին պատկան մարմիններին չներկայացնենք այդ տեղեկանքը, թերևս մեզ կարտաքսեն»,- նշել է Իսրայելից ուսման նպատակներով ԱՄՆ-ում գտնվող Յուլիա Գիլիխը։ Նա F-1 վիզայով սովորում է Սանտա Կրուզի կալիֆոռնիական համալսարանում։ Ուսանողները նշում են, որ չգիտեն, թե որոնք են այդ «պատկան մարմինները» և ինչ ժամկետներում պետք է ներկայացվեն տեղեկանքները։

Աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը՝ Հարվարդի համալսարանը, արդեն իսկ հայտարարել է, որ աշնանային կիսամյակը կկազմակերպվի առցանց։ «Մենք հաշվի են առել անվտանգության և առողջապահության ոլորտի բոլոր վերջին խորհուրդները, ինչպես նաև մեր ուսանողների կարիքներն ու պահանջները, որոնք անհրաժեշտ են կրթական ծրագրերի լիարժեք իրականացման համար։ Որոշման ընդունման ժամանակ մեզ համար գերակա են եղել մեր ուսանողների և դասախոսների առողջությունը»,- «BBC»-ին պատասխանել են Հարվարդի համալսարանի վարչակազմից։

Համալսարանի նախագահ Լարրի Բաքոուն ամերիկյան իշխանությունների որոշումն անվանել է հիմար և կաղապարային։ «Այս լուծումը խարխլում է բազմաթիվ համալսարանների ջանքերը, որոնք պայմաններ են ստեղծել, որպեսզի ուսանողները կարողանան շարունակել իրենց ուսումը՝ զուգահեռաբար պահպանելով իրենց առողջությունը գլոբալ համավարակի պայմաններում»,-նշել է Բաքոուն։ Նա խոստացել է, որ Հարվարդը, երկրի մյուս համալսարանների հետ միասին, կաշխատի այս խնդրի ուղղությամբ, որպեսզի ուսանողները կարողանան շարունակել ուսումը՝ չմտածելով արտաքսման մասին։

Յուլիա Գիլիխը կարծում է, որ նույնիսկ առցանց  ուսուցման ժամանակ ուսանողները պետք է մնան երկրում։ «Առաջին հերթին իրենց հայրենիքում կարող է չլինել կայուն համացանց։ Սա հաճախ հանդիպող խնդիր է։ Բացի այդ, այն փաստը, որ գլոբալ համավարակի ժամանակ բոլորը պետք է մեկնեն իրենց հայրենի երկրներ, վտանգավոր է հնչում։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք մեկ այլ ժամային գոտում և ստիպված եք գիշերը մասնակցել դասախոսությունների։ Բացի այդ, կարևոր է ակադեմիական համայնքի, ընկերների օգնությունը, որոնց հետ միասին սովորում ես»,- նշում է նա։ Յուլիան հավելում է, որ ինքը և իր բազմաթիվ ծանոթներ պատրաստ չեն շարունակել ուսումը, եթե նրանց ստիպեն լքել Միացյալ Նահանգները։

«Ես կարծում եմ, որ Թրամփի վարչակազմն ուզում է, որ բացվեն համալսարանները։ Նրանք ուղղակի օգտագործում են արտասահմանցի ուսանողներին, որպեսզի ստիպեն համալսարաններին առկա աշխատել»,- կարծում է Յուլիան։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել