Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծը լրամշակվել է |armenpress.am|
14:31 - 08 հուլիսի, 2020

Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծը լրամշակվել է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն:

Կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Փոխնախարարը նշեց, որ առաջին ընթերցումից հետո օրինագծում փոփոխություններ են կատարվել, նախագիծը լրամշակվել է: Գալյանը հայտնեց, որ այդ փոփոխությունները տեխնիկական բնույթ են կրել: Պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն հնչեցվել:

Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք այլ դրույթներ:

Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետևանքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել