Հ1-ն Արմեն Մուրադյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով ներգրավվեց որպես երրորդ կողմ |aysor.am|
15:52 - 08 հուլիսի, 2020

Հ1-ն Արմեն Մուրադյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով ներգրավվեց որպես երրորդ կողմ |aysor.am|

aysor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, հետաձգվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին որոշում կայացվեց «Հանրային» հեռուստաընկերության ներկայացուցչին ներգրավել որպես երրորդ անձ։

Հ1-ի ներկայացուցիչ Լիանա Սահակյանը դատարանին խնդրեց հնարավորություն տալ ծանոթանալ գործի նյութերին։

Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին։

Արմեն Մուրադյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանն ասաց, թե Հ1-ի ներգրավումը պարտադիր ընթացակարգ էր։

Պաշտպանի խոսքով՝ Արմեն Մուրադյանի հետ քննարկում են ունեցել, վերջինս նշել է, որ համավարակով պայմանավորված, նիստը պետք է հետաձգվի, սակայն պաշտպանական կողմն առարկել է։

«Մենք կարծում ենք, որ էսօրվա նիստը պետք է կայանար։ Արդարադատությունը չի կարող տևական կամ խիստ երկար ժամանակով չկայանալ», - ասաց նա՝ նշելով, որ Մուրադյանն, ի վերջո, համաձայնել է պաշտպանական խմբի հետ։

Պաշտպանը վստահ է՝ դատական ինստիտուտը կայացած ու խնդիրներին արդար լուծում տվող կառույց է։

Արմեն Մուրադյանն Արսեն Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում:

Արմեն Մուրադյանի ներկայացուցիչը դատարանում ասել է, որ իրենք զրպարտություն են համարում «Հանրային» հեռուստաընկերությունով Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակում Թորոսյանի հայտարարություններն, ըստ որոնց՝ Արսեն Թորոսյանը սուտ է որակել Արմեն Մուրադյանի որոշ արտահայտություններ:

Արսեն Թորոսյանը հայտարարել է նաև, որ իր դեմ արշավը կազմակերպվել է Արմեն Մուրադյանի կողմից։

Հայցվորները պահանջում են Facebook-ի ուղիղ եթերում հերքել հնչեցրած արտահայտություններն, ինչպես նաև Պետրոս Ղազարյանի նույն հաղորդման միջոցով հերքել մյուս արտահայտությունները։

Առավել մանրամասն՝ aysor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել