Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվել է ՀՀ-ին՝ Covid-19-ի դեմ պայքարի համար |aliq.ge|
17:01 - 08 հուլիսի, 2020

Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվել է ՀՀ-ին՝ Covid-19-ի դեմ պայքարի համար |aliq.ge|

aliq.ge: Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին՝ COVID-19-ի դեմ արդյունավետ պայքար մղելու համար։ Այս մասին գրում է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վորլուծական կենտրոնը:

13 400$ գումարը հավաքվել էր անցյալ տարվա հունիսի 2-ին Գլենդելում Սփյուռքի Միասնության Հարթակի եւ Գեոպոլիտիկ ակումբի ջանքերով, որպեսզի Ախալցխայում  երեիտասարդների համար Մարզամշակութային կենտրոն ստեղծվեր ։

«Ցավոք, հանգանակված գումարը բավարար չէր Ախալցխայի կենտրոնական մասերում տարածք կամ շինություն ձեռք բերելու համար եւ որոշում էր կայացվել վարձակալել տարածք եւ ձեռք բերել տրենաժորներ»,- նշված է նյութում։

Հաշվի առնելով համաճարակի դեմ Հայաստանի հանրապետության պայքարը՝ Ջավախքից Սամցխե-Ջավախքի Մեդիա Վորլուծական կենտրոնը, որը մասնակցել էր տվյալ դրամահավաքին, առաջարկել է ԱՄՆ-ի ՍՄՀ-ին գումարը այս փուլում ամբողջությամբ փոխանցել Հայաստանի առողջապահական համակարգին։

Օրեր անց առաջարկը քվեարկության է դրվել եւ գումարը փոխանցվել Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։

«Անցյալ տարի թելեթոն դրամահավաքը կազմակերպած կազմակերպությունները փաստում են, որ իրենց կողմից նախատեսված ծրագիրը չի մոռացվի եւ ապագայում ամեն ջանք գործադրվելու է՝ Վրաստանի իշխանությունների հետ լեզու գտնելով եւ Հայաստանի օգնությամբ այն կյանքի կոչելու համար»,- տեղեկացնում է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վորլուծական կենտրոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել