Զոհված զինծառայողների ընտանիքի անդամներն անվճար կրթություն ստանալու հնարավորություն կստանան |armenpress.am|
17:47 - 08 հուլիսի, 2020

Զոհված զինծառայողների ընտանիքի անդամներն անվճար կրթություն ստանալու հնարավորություն կստանան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն հեղինակել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը:

«Առաջարկվում է լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ասաց Հովսեփյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել