Պարետի որոշումները խախտելու վերաբերյալ քննվել է 10 քրգործ. գործերից մեկն ուղարկվել է դատարան. ՔԿ
18:22 - 08 հուլիսի, 2020

Պարետի որոշումները խախտելու վերաբերյալ քննվել է 10 քրգործ. գործերից մեկն ուղարկվել է դատարան. ՔԿ

Արտակարգ դրության՝ (covid 19) համավարակի պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաեւ՝ խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննչական կոմիտեի վարույթում, արտակարգ դրություն հայտարարելու պահից, քննվել է 10 քրեական գործ, որոնցից 4-ը՝ մարզային քննչական վարչություններում, 6-ը՝ Երեւան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներում:

Այս պահին դեռեւս քննվում է 8 քրեական գործ, որոնցից 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի, մեկը՝ 316-րդ հոդվածի 1-ին մասի եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն)1-ին մասի հատկանիշներով, մեկ քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի եւ 3091-րդ հոդվածի (խոշտանգումը) 1-ին մասի հատկանիշներով, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված եւս մեկ գործի նախաքննությունն ավարտվել է եւ, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող նշված քրեական գործերով 9 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնցից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, 7-ի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, 1-ի նկատմամբ կիրառվել է գրավ, եւս մեկի նկատմամբ՝ ծնողի հսկողությանը հանձնելը, 1 անձ ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել