Գյումրու Տուն-ինտերնատի վարակված տարեցների թիվը հասավ 56-ի. մահացածների թիվը 3-ն է
 |news.am|
19:16 - 08 հուլիսի, 2020

Գյումրու Տուն-ինտերնատի վարակված տարեցների թիվը հասավ 56-ի. մահացածների թիվը 3-ն է |news.am|

news.am: Գյումրու Տուն-ինտերնատում այսօրվա դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված տարեց շահառուների թիվը 56-ն է, հիվանդությունից այսօր մահացել է եւս 2 տարեց։  Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, ասաց «Կարմիր խաչի» հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նունե Գրիգորյանը:

«Այսօր տարեց շահառուներից մեկը, որի մոտ մինչեւ երեկ դեռեւս չէր հաստատվել կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոց էր տեղափոխվել քրոնիկ հիվանդությունների պատճառով, սակայն այսօր մեզ տեղեկացրին, որ վերջինս վարակվել է կորոնավիրուսով»,-հայտնեց Նունե Գրիգորյանը։

Նշենք, որ երեկվա դրությամբ խնամքի կենտրոնում եղել է 55 վարակված տարեց եւ 12 աշխատակից: Բուժառուներից 37-ին եւ մեկ աշխատակցի տեղափոխել են հիվանդանոց:

Նունե Գրիգորյանի խոսքով՝ վիրուսով վարակվածների վիճակը գնահատվում է միջին ծանրության. «Առաջին օրն ունեցել ենք 5 ծանր հիվանդ, որոնցից 3-ը՝ մահացել են: Նրանցից մեկը երկու օր առաջ, մյուսը՝ երեկ: Երեքն էլ 80 եւ բարձր տարիքի հիվանդներ էին. 1 տղամարդ եւ 2 կին: Նրանք ունեցել են ուղեկցվող ծանր հիվանդություններ»։

Գրիգորյանը ասաց, որ այս պահին 18 շահառու մեկուսացված են խնամքի տանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել