Տավուշի բաժնի ոստիկանները ստուգայցեր են կատարել փայտամշակման ու փայտածուխի արտադրամասեր
19:55 - 08 հուլիսի, 2020

Տավուշի բաժնի ոստիկանները ստուգայցեր են կատարել փայտամշակման ու փայտածուխի արտադրամասեր

ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հուլիսի 7-ին ստուգայցեր են իրականացրել Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղի փայտամշակման և փայտածուխի արտադրամասեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հայտնաբերվել են ընդհանուր մի քանի խորանարդ մետր փայտանյութ, տարբեր չափի տախտակներ, մի քանի տասնյակ  արկղ, փայտածուխի պատրաստման տարաներ, մի քանի խորանարդ մետր փայտածուխ, մի քանի տասնյակ քմ մանրատախտակ և այլն։ Հայտնաբերվածի կապակցությամբ որոշ դեպքերով համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել