ԱԺ-ն ընդունեց վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորության օրինագիծը |armenpress.am|
12:19 - 09 հուլիսի, 2020

ԱԺ-ն ընդունեց վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորության օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: 

Oրենքի նախագիծը ԱԺ հուլիսի 9-ի նիստում ստացավ 85 «կողմ» ձայն:

Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը և Աննա Կարապետյանը:

Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է վարչական դատավարության մասնակիցների համար պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովել վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորություն, իսկ պետական տուրքի վճարումը հավաստելու համար դատարան հնարավոր կլինի ներկայացնել վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան ծածկագիրը, ինչպես ներկայում արդեն իսկ կատարվում է քաղաքացիական գործերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել